Մամուլ

Հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մահացած մարմինը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված, 35-ամյա Գ․ Բաղդասարյանն է։

kosh

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել էջում