Մամուլ

Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինը ծեծի է ենթարկել Քննչական կոմիտեի քննիչին

Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինը ծեծի է ենթարկել Քննչական կոմիտեի քննիչին

Hraparak.am-ը գրում է․ Երեկ Սարալանջ փողոցում ժամը 22.00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեի քննիչներից մեկը՝ կնոջ և երեխաների ներկայությամբ: Մեզ ասացին, որ ծեծի ենթարկողը եղել է ոմն Արթուր, ով ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի (շիշ բռնող) քրոջ ամուսինն է: Ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի` 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված, ու ներկայացել են, թե իբր նոր են դիրքերից իջել:

Ծեծի պատճառը եղել է այն, որ քննիչի մեքենան անսարք է եղել, և նա փորձել է ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացնել մեքենան, ինչն էլ արի ու տես, որ «դուր չի եկել» ծեծի ենթարկող Արթուրին:

Մենք տեղեկացանք, որ ծեծի ենթարկված քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Վ․Ա-ն է, իսկ ծեծի ենթարկողներից Արթուրը Սննդի անվտանգության տեսչական մարմնի` ՍԱՏՄ պետի տեղակալ Արթուր Շատվորյանն է, որը, ինչպես նշեցինք, Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինն է։

Արթուր Շատվորյան

Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ նման միջադեպ եղել է: «Դեկտեմբերի 15-ին, ժ. 23.50-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ. 22.05-ին Սարալանջ փողոցում մի քանի անձինք ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ժամանակ հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության կասկածանքով կա բերման ենթարկված անձ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն»,-ասացին ոստիկանությունից: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում