Սպորտ

Հայազգի մարզիկը, ում հետ անձամբ նախագահ Պուտինն է հանդիպել, դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոններից ամենաերիտասարդը

Հայազգի մարզիկը, ում հետ անձամբ նախագահ Պուտինն է հանդիպել, դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոններից ամենաերիտասարդը:

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը, որն օրերս Հարավային Կորեայում անցկացված Աշխարհի առաջնությունում դարձել էր աշխարհի չեմպիոն, պարզվում է՝ մարզական սամբոյի պատմության ընթացքում գրանցված ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է: 82 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Արամը հաղթել էր ուզբեկ սամբիստի:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը միակ մրցանակային տեղն էր նվաճել: Բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Արամ Գրիգորյանին, ապա ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են, որ նա երկրի ամենահեղինակավոր մարզիկներից է, ում հետ մրցագորգի վրա անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն է հանդիպել:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել էջում