Մամուլ

Այս տարի Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա արձանագրված ցուցանիշը

Այս տարի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյանկների ընթացքում ծնված երեխանիրի թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:

Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահվիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապտկերի ուսումնասիրությունից:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ որպեսզի այդ սպասումները ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:

Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնութնունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,- գրել է Փաշինյանը:

Կիսվել նյութով