Մամուլ

Կրակոցներ Երևանում. պարեկների կողմից դեպքի վայրում բռնված տղամարդը կարևոր տեղեկություն է հայտնել

Կրակոցներ Երևանում. պարեկների կողմից դեպքի վայրում բռնված տղամարդը կարևոր տեղեկություն է հայտնել

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ն վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Գրիբոյեդով փողոցում կրակոցի ձայներ են լսել:

Պարեկները «Կոմիտաս պարկ» շինհրապարակում նկատել են մի քաղաքացու և կասկած է առաջացել պարեկների մոտ, որ հնարավոր է կրակոցների հեղինակը նա է:

Պարեկների ահազանգով դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր այդ քաղաքացուն խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Արդեն տեղում այդ քաղաքացին հայտնում է, որ կրակոցները ինքն է արձակել՝ իր անվամբ գրանցված օրինական զենքով: Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են կրակված պարկուճներ:

Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արման Ա.-ն է, ում մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Վ

երջինս ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը, որպես պարգև, ստացել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից 2023 թվականին և ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը:

Կիսվել էջում