ՄամուլՏեսանյութ

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Infiniti-ով տապալել է «Երևան սիթի»-ի գովազդային վահանակը

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Infiniti-ով տապալել է «Երևան սիթի»-ի գովազդային վահանակը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 02։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Ալեքսանյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքում Չարենցի փողոցի թիվ 59 շենքի շենքի հարևանությամբ դուրս է եկել երթևեելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով գովազդային վահանակը թեքվել և փակել է ճանապարհի երթևեկելի գոտին։ 

infiniti city

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Գովազդային վահանակը իջեցնելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա, որը բերվել էր քաղաքացիների կողմից։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Եղվարդի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Կիսվել էջում