Մամուլ

Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել

Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել

Երեկ՝ մարտի 20-ին, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում, նորածնի դի կա:

Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին «Նոր զանգեր» տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»,- ասաց Գաբրիելյանը։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին։

Կիսվել նյութով