Աշխարհ

Կինը մահացել է մոծակի խայթոցից

Կինը մահացել է մոծակի խայթոցից

Բրիտանուհին մահացել է մոծակի խայթոցից։ Օրինանա Պեպերը, այդպես է կնոջ անունը, պլանավորել է դառնալ օդաչու եւ ժամանաել է Բելգիա, որպեսզի քննություն հանձնի։

Այս մասին գրում է «Հրապարակը»։ Այնտեղ նրան մոծակ է խայթել, որից հետո կնոջ դեմքը սաստիկ ուռչել է։ Նա դիմել է բժշկի։ Հիվանդանոցում նրան հակաբիոտիկներով բուժման կուրս են անցկացրել։

Սակայն մի քանի օրից կինը կորցրել է գիտակցությունը։ Նրան նորից հոսպիտալացրել են արդեն ծանր վիճակում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը։

ambulance shtap

Բժիշկները հայտարարել են, որ ինչ որ հարուցիչ է թափանցել կնոջ օրգանիզմ այդ խայթոցի միջոցով, որն էլ եղել է ճակատագրական։

Կիսվել նյութով