ԱշխարհՏեսանյութ

Խոշոր պայթյուն Իրաքի հիվանդանոցներից մեկում․ զոհերի թիվը հասել է 92-ի. երկրում սուգ է հայտարարվել (Տեսանյութ)

Խոշոր պայթյուն Իրաքի հիվանդանոցներից մեկում․ զոհերի թիվը հասել է 92-ի. երկրում սուգ է հայտարարվել (Տեսանյութ)

92 մարդ է զոհվել, 67-ը` վիրավորվել Իրաքի հարավում գտնվող Նասիրիյա քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով։ Հիվանդանոցում բուժվում էին COVID-19-ով վարակված մարդիկ։

Հրդեհը բռնկվել է ընդամենը երեք ամիս առաջ կառուցված, կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված, 70 մահճակալային բաժանմունքում:

iraq hrdeh

Նախնական վարկածով պայթել է թթվածնի բալոնը։ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին՝ նախարարներին արտակարգ նիստ է հրավիրել։ Նա կարգադրել է պաշտոնանկ անել ու ձերբակալել քաղաքի առողջապահական ոլորտի ու քաղաքացիական անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաներին։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով