ՄամուլՏեսանյութ

«Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց». Իշխան Սաղաթելյան

«Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց». Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի պետությունը կործանումից փրկելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո կորոշենք` վերցնելու ենք մանդատները, թե ոչ։ Եթե անգամ վերցնենք ու զգանք, որ մեր պայքարը խորհրդարանում արդյունք չի տալիս, սա իմ կարծիքն եմ ասում, պատռելու ենք այդ մանդատները ու դուրս գանք փողոց։

hayastan dashinq qocharyan

Լինի փողոցում թե խորհրդարանում, մենք շարունակելու ենք լինել ռադիկալ ընդդիմություն», – ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Քաղաքական հետապնդումները շարունակվում են, հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք էս ամեն ինչի դեմ, որպեսզի թույլ չտանք կոտրել մեր ժողովրդի դիմադրողականությունը»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում