Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում. Opel Zafira-ն Նուբարաշենում գլխիվայր հայտնվել ձորակում. վիրավորներից 2-ը երեխաներ են

Խոշոր ավտովթար Երևանում. Opel Zafira-ն Նուբարաշենում գլխիվայր հայտնվել ձորակում. վիրավորներից 2-ը երեխաներ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից  դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիայր հայտնվել «ղամիշների» մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեծահասակը կինը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երկու անչափահաս երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետի աշխատակիցները:

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

opel zafira

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Գարեգին Մադաթյանն ու Հրայր Սանոսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նուբարաշենի թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը:

Գ . Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայում եղել են ընտանիքի անդամներից 6 հոգի, որոնցից 3-ը տեղում բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնութունը։

Կիսվել նյութով