Շոու-բիզնես

Էլիզ Մելիքյանը պատրաստվում է լքել Հայաստանը․ ի՞նչ է հայտնի

Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, Ինստագրամի իր էջում նոր հրապարակմամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։

Նա հարցուպատասխան է կազմակերպել հետևորդների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք առաջիկայում հանգստի մեկնելու ծրագրեր ունի։ Ի պատասխան՝ Էլիզը հայտնել է, որ իր ծրագրերը միայն հանգստի մեկնելը չեն։ «Պլանավորում եմ Հայաստանից գնալ։

Պատկերացնո՞ւմ եք ինձ ուրիշ երկրում ապրելիս»,- գրել է նա։

Էլիզի այս պատասխանը հետաքրքրություն է առաջացրել, քանի որ դրանով նա փաստացի ակնարկել է Հայաստանից հեռանալու և մեկ այլ երկրում ապրելու մտադրության մասին։

Թե որ երկիր է պատրաստվում տեղափոխվել, երբ է նախատեսում իրականացնել այդ քայլը և ինչն է դարձել նման որոշման պատճառը, դեռևս հայտնի չէ։ Աղջիկը ևս մանրամասներ չի հայտնել իր առաջիկա ծրագրերի վերաբերյալ։

Հատկանշական է, որ վերջին շրջանում Արամ Մելիքյանի ընտանիքի շուրջ նույնպես տարբեր հրապարակումներ են եղել, սակայն այս պահին Էլիզի՝ Հայաստանից հեռանալու մտադրությունը դրանց հետ կապելու հիմքեր չկան։

eliz meliqyan
Կիսվեք ձեր էջում