Մամուլ

Լույսերի մեջ մնաս, իմ մանկություն

Լույսերի մեջ մնաս, իմ մանկություն

Երեկ Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր զինծառայող Արշակ Սարգսյանը։

Արշակը Ագարակից էր, անցած ամռանն էր զորակոչվել բանակ։

Զոհված զինծառայողի ընկերներից Լենա Կազարյանը հրապարակել է Արշակի լուսանկարը և գրառում կատարել.

Արշակ Սարգսյան

«Փոխվեց ամեն ինչ.
Քաղաքս նորից ծանրացավ,
Երկինքը ամպոտվեց ու կյանքը նորից կանգ առավ։

Նորից թանաքոտվեց մանկությունս,
Նորից ակնթարթներ, որոնք վերապրելը 
սարսափ ֆիլմի նմանվեց։

Ու նորից ընկեր, ով գնաց երկինքը իր լույսով զարդարելու։
Կրկին սառած հայացքներ ու…
Ու լուսաշող ժպիտ, որ քարացրեց մեզ…
Տուն, որ մնաց անսեր…
Ու ընկեր, ով լքեց մեզ…
Ու Զինվոր, ով շտապեց միանալ ընկերներին՝ թողնելով մորը, կյանք ու կրկին մեզ…

Լույսերի մեջ մնաս, իմ մանկություն»։

Կիսվել էջում