Մամուլ

Բողոքի ակցիա «Սուրմալու»-ի դիմաց. մեծ թվով կարմիրբերետավորներ են բերվել (Տեսանյութ)

Բողոքի ակցիա «Սուրմալու»-ի դիմաց. մեծ թվով կարմիրբերետավորներ են բերվել (Տեսանյութ)

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առեւտրի կենտրոնի տարածքում: Նրանք բողոքում են, որ տեսչական մարմինը դեռ որոշում չի կայացրել  առեւտրի կենտրոնը բացելու վերաբերյալ:

Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են փակել Արշակունյաց պողոտան:

Այստեղ մեծ թվով կարմիր բերետավորներ են հավաքված:

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։

Նա հավելել է, որ կենտրոնը դեռ չի վերաբացվել, քանի որ խախտումները չեն վերացվել։

Կիսվել էջում