Մամուլ

Լոռու մարզում որդին իրենց տան անասնագոմի դիմաց հայտնաբերել է հոր կախված դին

Լոռու մարզում որդին իրենց տան անասնագոմի դիմաց հայտնաբերել է հոր կախված դին

Shamshyan.com-ի գրում է․ Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լեոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 52 տան բակում՝ անասնագոմի դիմաց, փայտե կառույցից հակի թելով կախված վիճակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Կ. Մինասյանի գլխավորությամբ։

kaxvac di
xvel

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանն ու նույն վաշտի 3-րդ վաշտի հրամանատար Հովհաննես Հայրապետյանը։

Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ անասնագոմի մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 66-ամյա Արարատ Մ-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ավագ պարեկ Արման Պապյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Եղիազարյանը, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը դեպքի վայրի զննություն կատարի։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատ Մ-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին։

Կիսվել նյութով