Լույս աշխարհ է եկել Գոռ Եփրեմյանի և Էլեն Հարությունյանի առաջնեկը
ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երգիչ Գոռ Եփրեմյանի և պարուհի Էլեն Հարությունյանի առաջնեկը։
Ուրախալի լուրի մասին զույգը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում։ Պարուհին ընտանեկան լուսանկար է հրապարակել և գրել․
«Մեր սերը հիմա անուն ունի… Նարեկ»։
Հավելենք, որ Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը մի քանի օր առաջ հայտնել էին իրենց առաջնեկին սպասելու մասին։



