ԱշխարհՏեսանյութ

Մոնակոյում ավտոկայանատեղիի աշխատողը տիրոջ աչքի առաջ փշրել է 3,6 միլիոն եվրո արժեքով Ferrari-ն (Տեսանյութ)

Մոնակոյում ավտոկայանատեղիի աշխատողը տիրոջ աչքի առաջ փշրել է 3,6 միլիոն եվրո արժեքով Ferrari-ն (Տեսանյութ)

Մոնակոյում ավտոկայանատեղիի աշխատակիցը տիրոջ աչքի առաջ փշրել է թանկարժեք` 3,6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari LaFerrari սպորտային մեքենան, գրում է Shantnews.am-ը՝ հղում անելով The Sun-ին:

Կադրերում երևում է, թե ինչպես է կապույտ Ferrari-ն դանդաղ շարժվում փողոցով: Այնուհետև այն տեղավորվում է ճանապարհի եզրին, որտեղ նրան սպասում է տերը և կանգ է առնում կայանված մոպեդների հետևում:

Կայանատեղիի աշխատողը որոշ ժամանակ մեքենայի մեջ է լինում, ենթադրաբար ձեռքի արգելակն է փնտրում։ Հետո բացում է դուռը և դուրս ցատկում Ferrari-ից: Ընդ որում, մեքենայի շարժիչը դեռ աշխատում է։ Մի քանի վայրկյան հետո մեքենան սկսում է առաջ շարժվել։

ferrari

Տղամարդը մոլեգնած փորձում է ետ ցատկել խցիկ և սեղմել արգելակները, երբ Ferrari-ն շարժվում է դեպի մոպեդները: Մեքենան մխրճվում է դրանց մեջ։ Կադրից դուրս լսվում է, թե ինչպես է մեքենայի զայրացած տերը բղավում. «Դու հիմա՞ր ես։ Հեռացի՛ր այստեղից»։

Այնուհետև տեսանյութում երևում է, թե ինչպես է Ferrari-ն միջադեպի հաջորդ օրը երթևեկում փողոցներում: Մեքենայի վրա կան բազմաթիվ վնասված հատվածներ։ Մեքենայի վերանորոգումը կարժենա առնվազն 1,2 հազար եվրո:

LaFerrari-ն վաճառքի պահին արժեցել է 1,2 մլն եվրո: Այժմ այդ մեքենաները հազվադեպ են և գնահատվում են շատ ավելի բարձր՝ մոտ 3,6 միլիոն եվրո: Որոշ դեպքերում այս մոդելի գինը հասնում է 8,4 միլիոն եվրոյի:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում