Շոու-բիզնեսՏեսանյութ

«Անհանգստացած եմ Սուպեր Սաքոյի վարքագծի համար»․ Մհեր Բաղդասարյան

«Անհանգստացած եմ Սուպեր Սաքոյի վարքագծի համար»․ Մհեր Բաղդասարյան

Լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Սուպեր Սաքոյին։

«Սուպեր Սաքոն ամենաուժեղ երաժշտական հոտառությունն ունեցողներից մեկն է, ով մի քանի տասնամյակը մեկ, կարողացել է սուպեր հիթեր հանել։

Նա ամենադեկվատ արտիստներից է, ով կարողանում տանել իր հասցեին ուղղված քննադատությունները, սակայն վերջին շրջանում Սուպեր Սաքոյն անհանգստացնում է ինձ իր վարքագծով»։

Ըստ Մհերի՝  երկար ժամանակ Սուպեր Սաքոն մերժում էր հարցազրույց տալու առաջարկը, սակայն վերջերս նամակ էր գրել՝ նշելով, որ պատրաստ է։

«Մի օր՝ գիշերը ժամը 04:00-ին, հուսով եմ՝ ոչ ալկոհոլի կամ այլ խթանիչների ազդեցության տակ՝ Սաքոն ինձ Ինստագրամով ուղարկում է նամակ, որ ինքը պատրաստ է հարցազրույցի։

Սուպեր Սաքո

Ես էլ գրում եմ, որ կզանգահարեմ քեզ ու կպայմանավորվենք։

Մենք պայմանավորվում ենք օր, և երբ նա վերադառնում է իր հանգստից, ես նորից եմ գրում, Սաքոն պատասխանում է, որ դեռ պատրաստ չէ հարցազրույցի։ Ես նրան պատասխանեցի, որ ինքս ինձ խոսք եմ տալիս, որ այլևս հարցազրույց չեմ վերցնելու իրենից:

Եվ արտիստները, ովքեր այդպես են վերաբերվում մեդիային, պետք է հասկանան, որ իրենք առանց մեդիայի ներկայացուցիչների պարզապես արտիսնետն են սոցալական ցանցերում և այդպիսի վերաբերմունքը կփչացնի միայն նրանց հետ հարաբերությունները»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում