Կնոջը նվաստացնող տղամարդու տեսանյութը նկարահանած կինը պատմել է՝ ինչ է եղել մինչ այդ
Օրեր առաջ համացանցում տարածվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը հանրային տրանսպորտում վիրավորում և նվաստացնում իր կողակցին։ Տեսանյութը հրապարակել էր ֆեյսբուքյան օգտատեր Արփինե Ասլանյանը։
Կադրերում տղամարդը, ըստ երևույթին, գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, իսկ կնոջ հոգեվիճակն ու վարքագիծը մտահոգության տեղիք էին տալիս։
Ավելի ուշ միջադեպին միջամտել էր նաև մեկ այլ ուղևոր, ինչի հետևանքով լեզվակռիվ էր սկսվել։ Տեսանյութից տպավորություն էր ստեղծվում, որ կինը կարող է ենթարկվել հոգեբանական ճնշումների և պարբերական նվաստացումների։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ հայտնել էր, որ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Միջադեպի առնչությամբ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ ՆԳՆ-ից հայտնել են, որ նա կներկայացվի նախաքննական մարմին։
Տեսանյութը նկարահանած կինը հետագայում հրապարակում է արել՝ պատմելով, թե ինչ է տեղի ունեցել դեպքից առաջ։
Տեսանյութը ստորև․


