Շոու-բիզնես

«Ինձ Լևոնն ասում ա, հենց լացում ես ավելի ես սիրունանում»․ Էվելինան հուզիչ լուսանկար է հրապարակել

Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինան, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․«Սա ես եմ… առանց դիմահարդարման, առանց պաթոսի, առանց ձևի, գզգզված մազերով, և ա̈յդ առանց ներարկումների )) Երկար լացելուց հետո՝ ուռած աչքերով ու աշխարհի բեռը վերցրած ուսերիս ))

Հ.Գ բնությունը մեզ ինքնամաքրման հզոր գործիք ա տվել՝ լաց լինելը… Ինչ խոսք ես լացկան եմ:

Փոքր ժամանակ երեխեքին ասում են, հենց լացում ես տգեղանում ես, ինձ Լևոնն ասում ա, հենց լացում ես ավելի ես սիրունանում 🙃 Մի աննորմալ ամուսին )) Ինչ խոսք ֆոտոներս էի նայում ու սա գտա. էդ պահին ինձ համար ֆիքսել եմ, որ հետո բացեմ նայեմ ու ավելի համոզվեմ, որ ամեն բան էլ ժամանակավոր ա:

Ասածս ինչ ա, երբ սիրտներդ ուզում ա լացքեք, ինչքան ուժ ունե՞ք լացքեք, մաքրվեք ու վերականգնվեք 🤍»

Հիշեցնենք, որ Լևոն Մկրտչյանի անձնական կյանքը բուռն քննարկումների առիթ դարձավ, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի՝ հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարները։

2025 թվականի ապրիլին զույգն ամուսնացավ։

evelina
Կիսվեք ձեր էջում