Մահացել է նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը
Bavnews-ի տեղեկություններով՝ մահացել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրը՝ Լևոն Մովսիսյանը, ով առավել հայտնի էր Լոլո մականունով։
Ըստ տեղեկությունների՝ Լևոն Մովսիսյանի մահվան պատճառը եղել են անակնկալ ի հայտ եկած առողջական խնդիրները։
Նա Մովսիսյան եղբայրներից ամենակրտսերն էր։
Լևոն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել այսօր Մերձավանում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Լևոն Մովսիսյանը Փարաքարի դպրոցի մոտ վրաերթի էր ենթարկել մորն ու դստերը․ մայրը տեղում մահացել էր։


