Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւան- Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները։ Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ըստ Առողջապահության նախարարության, տուժել է 5 երեխա, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։


