Շոու-բիզնեսՏեսանյութ

Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են իրենց առաջնեկին․ զույգը պարզել է փոքրիկի սեռը

Երգիչ Գոռ Եփրեմյանն ու նրա սիրելին՝ Էլեն Հարությունյանը, հայկական շոուբիզնեսի ամենաքննարկված զույգերից են։

Նրանք բավական ակտիվ գործունեություն են ծավալում և նույն ակտիվությունն են ցուցաբերում նաև իրենց ինստագրամյան էջերում։

Զույգը նախորդ տարեվերջին ընտանիք կազմեց, ինչը շատ սպասված իրադարձություն էր նրանց ընտանիքի անդամների և հարազատների համար։

Այսօր արդեն Գոռն ու Էլենը ուրախալի լուրով են կիսվել իրենց հետևորդների հետ։

Նրանք հայտնել են, որ սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը հոլովակ է հրապարակել, որի միջոցով բացահայտել է ապագա երեխայի սեռը։ Գոռն ու Էլենը որդի են ունենալու։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում