Շոու-բիզնես

Իշխանությունները դեմ են դուրս եկել Հրանտ Թոխատյանին

Իշխանությունները դեմ են դուրս եկել Հրանտ Թոխատյանին

«Հրապարակ»-ը գրում է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը վերադարձվել է Երևանին։ 

Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող «Կանազ» մշակութային կենտրոնը 7 տարի առաջ՝ 2017 թվականի հոկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ 10 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին։ Նա նախագիծ էր կազմել, հովանավորներդրող էր գտել եւ անգամ որոշ գումար էր ծախսել այդ ծրագրի իրականացման ուղղությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ սիրված դերասանը վերջին ամիսներին գտնվում է ԱՄՆ-ում բուժման նպատակով:

Ստացվում է, որ քաղաքային իշխանությունը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, չեն սպասել, որ պայմանագրի գործողության 10 տարի ժամկետը լրանա և ժամանակից շուտ շենքը հետ են վերցրել վարձակալից: 

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Հրապարակին» հայտնեց, որ այո` շենքը 2017 թվականին 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին.

«Այդ հիմնադրամը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, որից ելնելով համայնքը հանդես է եկել նախաձեռնությամբ և այդ պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքով դիմել է դատարան։ Դատարանն այդ հայցն օրինական է ճանաչել և «Կանազ» մշակութային կենտրոնը վերադարձրել է Երևան համայնքին։ Հիմքում պայմանագրային պարտավորությունները չկատարելն է»:

Ի՞նչ ասել է պարտավորությունները չկատարելեթե պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել գուցե առաջիկա 3 տարում էին կատարվելու ներդրումները, Կոստանյանը նշեց. «Անցնող տարիների ընթացքում ոչինչ չեն արել…. ներդրումային պարտավորություններ ունեին, որը փաստացի չեն իրականացրել»:

Ինչեւէ«Կանազը» արդեն համայնքի սեփականությունն է և համայնքն է այն տնօրինելու: Մնում է պարզել, թե ինչու իշխանությունը եւ նույն քաղաքապետարանը նույնքան խստապահանջ չեն մյուս պայմանագրերի կատարման հարցում Երեւանով մեկ հազարավոր շենք-շինություններ կան, որոնց տերերը չեն իրականացնում պայմանագրային պահանջները:

Կիսվել էջում