Ի՞նչ է Էրդողանն այսօր խոստացել Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին հայտնել է Էրդողանի գրասենյակը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
Էրդողանն ընդգծել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը և նշել, որ Թուրքիան պատրաստ է մշտապես աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։
Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա, ինչպես նաև Պետդումայի ընտրություններում նրա կուսակցության արձանագրած հաջողության կապակցությամբ։


