ՄամուլՏեսանյութ

Ինչպես են Արարատի մարզում բախվում «Mercedes»-ն ու Նիվան․ Բացառիկ Տեսանյութ

Ինչպես են Արարատի մարզում բախվում «Mercedes»-ն ու Նիվան․ Բացառիկ Տեսանյութ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մանուկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Պյոտր Ե.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Նիվան՝ մի քանի պտույտ շրջվելով:

Ըստ նախանակն տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեծոյանն ու կրտսեր պարեկ Ֆրունզե Հովհաննիսյանը:Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Կիսվել էջում