Շոու-բիզնես

Ինչու է Անահիտ Սիմոնյանը հրաժարվել մասնակցել Էրիկի հարսանիքին

Ինչու է Անահիտ Սիմոնյանը հրաժարվել մասնակցել Էրիկի հարսանիքին

Starnews.am-ը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 8-ին, երգիչ Էրիկի և Սվետլանայի հարսանիքն էր:

Ինչպես և սպասելի էր, հարսանիքին ներկա էին շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, սակայն բացակայում էր Անահիտ Սիմոնյանը, ով նույնպես մտերիմ է Էրիկի հետ։ Նշենք, որ Անահիտ Սիմոնյանը այս օրերին գտնվում է Երևանում։

Նա իր ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել՝ նշելով, որ հոգեպես նորապսակների հետ։ Ըստ լուրերի՝ Անահիտը պարզապես չէր ցանկացել ներկա լինել մի առիթի, որին ներկա էին Հայկոյի մտերիմ ընկերներից շատերը, այդ թվում՝ նաև եղբայրը։

anahit simonyan story

Ի դեպ, Էրիկը և Սվետլանան իրենց հարսանեկան առաջին պարը նախընտրել էին պարել Հայկոյի երգի ներքո։ Էրիկը և Հայկոն մտերիմ ընկերներ էին։

Հիշեցնենք, որ Անահիտը հաճախ է իր ինստագրամյան էջում նշում, որ հենց իր մայրն է Արմանի լավագույն տատիկը։ Որդու ծննդյան օրն էլ Անահիտը գրել էր, որ ավանդույթի համաձայն՝ իր ընտանիքի անդամներն էին եկել Արմանին կեսգիշերին շնորհավորելու եւ ուրախացնելու:

anahit simonyan atenq
Կիսվել նյութով