Շոու-բիզնես

Իներցիայով նրան համարում ենք մեծություն․ Մհեր Մկրտչյան

Իներցիայով նրան համարում ենք մեծություն․ Մհեր Մկրտչյան

Hraparak.am-ը գրում է․ Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ասում է՝ պետք չէ այդքան մեծ կարեւորություն տալ այդ «մեծությունների» հնարավորություններին, հասարակությունը ի՞նչ է սպասում նրանցից, որ մի հատ էլ հիասթափվում է։ 

«Եկեք ուղղակի փաստերով խոսենք՝ մեր երկրում վերջին մի քանի տարիների կորուստների ֆոնին քանի՞ արվեստագետ է ձայն բարձրացրել, քանի՞սը չեն վախեցել։ Ես չեմ ասում չկան, կան, ուղղակի խոսողների քանակը հաշվենք։ Տիգրան Մանսուրյանի ձայնը վերջին տարիներին լսե՞լ եք»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ Տիգրան Մանսուրյանը մեծություն է դարձել Հայաստանում ՝ նախկին իշխանությունների օրոք, հարգանք է վայելում, ճանաչված երգահան է, ի՞նչն է խնդիրը, որ խուսափում է քաղաքական դիրքորոշում հայտնելուց, պատասխանեց․

«Տիգրան Մանսուրյանը կոմպոզիտոր է սովետական տարիներին ֆիլմերի երաժշտություն գրելով։ Իրեն փառք եւ ճանաչում են բերել ֆիլմերը, նրան չեն ճանաչում որպես սիմֆոնիա գրող, կամ հասարակական գործիչ։

Տիգրան Մանսուրյան

Տիգրան Մանսուրյանը պետք է շնորհակալ լինի Հենրիկ Մալյանին եւ Ալբերտ Մկրտչյանին, որոնց ֆիլմերով նա փառք է ձեռք բերել։ Բայց դրանով պատմությունն ավարտվում է, որովհետեւ նույն Տիգրան Մանսուրյանը վերջին 6 տարում չի երեւում։ Իներցիայով նրան համարում ենք մեծություն։ Լավ, հրաշալի տաղանդավոր կոմպոզիտոր ես, եւ՞… Ձայն հանե՞լ ես, երկիր է գնում, ու՞մ համար է քո գրած երաժշտությունը»,-նշեց նա։

Մհեր Մկրտչյանն ասում է՝ մոռացեք այն մեծություններին, որոնք լուռ են, ձայն չեն հանում, որովհետեւ ով պետք է խոսեր, արդեն խոսել է, ով չպետք է վախենար՝ չի վախեցել․ «Ով պետք է անտարբեր չլիներ երկրի ցավերին եւ երկրի հետ կատարվածին, արդեն անտարբեր չի եղել։ Վերացրեք սպասումները հայ մտավորականներից։ Համագործակցում են իշխանությունների հետ, գրկախառնվում են, պարգեւներ են ստանում, որովհետեւ այդպես հարմար է` տաք է, անվտանգ է»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում