ՄամուլՏեսանյութ

Իմ տպավորությամբ, սա պլանավորած պարտություն էր, հարցերի պատասխանները կստանանք հունիսի 21-ից հետո. Ռոբերտ Քոչարյան

Իմ տպավորությամբ, սա պլանավորած պարտություն էր, հարցերի պատասխանները կստանանք հունիսի 21-ից հետո. Ռոբերտ Քոչարյան

Մենք այս պատերազմն այսպես չպետք է պարտվեինք, ընդհանրապես, մենք այս պատերազմը չպետք է պարտվեինք: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Պատերազմի 3-4-րդ օրը ես արդեն տեսնում էի, որ մենք լրջագույն պրոբլեմ ունենք։ Պետությունը լիարժեք իր վրա չվերցրեց այդ պատերազմի կառավարումը։ Սա է ամենից մեծ պրոբլեմը։

Ոչ մի բանակ չի կարող մեկ շաբաթից ավել պատերազմել։ Սովորաբար նման պատերազմների դեպքում բանակը, ըստ հաշվարկների, դիմանում է 5-7 օր։ Այդ ընթացքում սկսում է բանակի համալրումը։ Ամենից մեծ պրոբլեմը հենց դա եղավ, որ առաջին մեծ հարվածը բանակն իր վրա ընդունեց, բայց շարունակելու համար պետք է ուրիշ պրոցեսներ կատարվեին՝ պետության աշխատանք, թիկունքի աշխատանք, բանակի համալրում, ընդհանուր մոբիլիզացիա, մոբ ռեսուրսի ճիշտ կառավարումը…

արցախ պատերազմ

Սա ուղղակի չեղավ»,-ասաց նա՝ հավելելով, որ հենց դա է պատճառը, որ առաջին 4-5 օրերի ընթացքում  մեր վիճակն այնքան էլ վատ չէր։

«Թշնամին հարավում մոտ 3-4 կմ 14 կմ կտրվածքով էր ֆրոնտը ճեղքել, եւ հյուսիսում մոտ 5 կմ կտորի վրա թշնամին առաջացել էր։ Դրանից հետո արդեն պետությունն իր ողջ ուժով պետք է մտներ խաղի մեջ, չմտավ,  այդտեղից սկսվեց արագությամբ հետ նահանջը։ Այս ամոբողջ գործընթացից եմ հիասթափված եւ չունեմ շատ հարցերի պատասխաններ, թե ինչու այսպես եղավ: Կարծում եմ, որ դրանց պատասխանները մենք ստանալու ենք հունսիսի 21-ից հետո»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահն ասել է, պետք է հասկանալ, թե ԶՈւ ԳՇ գեներալիտետի հայտարարության տակ էլ ինչ կա, քանի որ այն կարդալիս հասկացել է, որ բոլորը լիքը ասելիք ունեն։

«Իմ տպավորությունն այն է, որ սա պլանավորած պարտություն էր։ Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էր պլանավորողն ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը»,-նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում