Մամուլ

«Ի՞նչ երթուղով է Արցախը ցամաքային կապ ունենալու մայր հայրենիքի հետ». Հոխիկյան

«Ի՞նչ երթուղով է Արցախը ցամաքային կապ ունենալու մայր հայրենիքի հետ». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր հայրենակիցները հաճախ հարցեր են հնչեցնում, թե Բերձորն ու Աղավնոն, Լաչինի միջանցքի գործող ճանապարհը հանձնելու դեպքում ի՞նչ երթուղով է Արցախը ցամաքային կապ ունենալու մայր հայրենիքի հետ։

Ներքևի քարտեզում մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես է անցնում նոր երթուղին, եթե օգոստոսի 25-ին ամեն դեպքում Բերձորի ճանապարհը հանձնվի։

Կարմիր գույնով նշված է արդեն կառուցված ճանապարհը, որն սկիզբ է առնում Աղավնո գետի մոտից և անցնելով Հինշեն, Մեծշեն գյուղերով՝ հասնում մինչև Լիսագոր ու միանում գլխավոր մայրուղուն։

arcaxi

Կապույտ գույնով նշված է 3-4կմ գրունտային ճանապարհը, որը գործելու է ժամանակավոր, մինչև վերջնական կառուցվի դեպի Կոռնիձոր տանող հիմնական ճանապարհը։

Ծիրանագույնով նշված է Աղավնո գետի մոտի կամրջից մինչև Կոռնիձոր գյուղ տանող հիմնական ճանապարհը, որը դեռևս կառուցված չէ, բայց շինարարական աշխատանքները մեկնարկելու են»։

Կիսվել նյութով