Աշխարհ

Թուրքիայում եռօրյա սուգ կհայտարարվի

Թուրքիայի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օզլեմ Զենգինը հայտնել է, որ երկրում սուգ կհայտարարվի։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Օզլեմ Զենգինը նշել է, թե Իսրայելի կողմից Գազայում հիվանդանոցի ռմբակոծության հետևանքով զոհվածների համար Թուրքիայում սուգը կտևի 3 օր:

Նշենք, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին իսրայելական հարձակման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ-Ահլի արաբական հիվանդանոցը ռմբակոծվել է առանց որևէ նախազգուշացման, պատճառվել է լուրջ վնաս, ինչը թույլ չի տվել հիվանդանոցին` շարունակել գործունեությունը և բժշկական ծառայություններ մատուցել հազարավոր մարդկանց։

Կիսվել էջում