Մամուլ

Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սգո սրահ՝ 80-100,000 դրամ (շատ համեստ թիվ)

Դագաղ՝ ~70,000 դրամ (միջին չէ, շատ համեստ դագաղ)

Կատաֆալկա – 20,000 դրամ (շատ սովորական)

Հերձում,փոս փորել,նկար,թուղթ մուղթ ~ 100,000 (շատ էժան հաշվարկ)

Հոգեհաց – մարդը 6,000 շատ, շատ համեստ (50 հոգին՝ 300,000, համեստ թիվ)

Էս դեռ լիքը բաներ չհաշված, ինքնահող և այլն էլ հետը չհաշված։ Կլինի 570,000 դրամ անհավանական մինիմում հաշվարկներով։

Միջին աշխատավարձով ապրող ընտանիքը (4 հոգանոց ամիսը 500,000 դրամ եկամտով), սգո պահին, չի կարող «հետ գցած» այսքան գումար ունենալ, և միայն նպաստառուներին չէ «թաղման նպաստի» 200,000 դրամ օգնությունը կարևոր։

Լիքը անկապ հարցերի փոխարեն կառավարությանը կհարցնեի՝ էս պայմաններում ինչու եք որոշել կրճատել թաղման փողը, բյուջեում փող չկա ընդհանրապե՞ս, թե թոշակառուներին առաջարկվում է 40-50,000 դրամից (լավ թոշակ) ամիսը 10,000 հետ գցեն մոտակա հինգ տարին, որ հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան։

Թե չէ ինչ ախմախ հարց կա (աջից ձախից օլոմբա ու եսիմ ինչ ձևերով) տալիս են։

Կիսվեք ձեր էջում