Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել Նժդեհին
Երգչուհի Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին։
«Ես վստահ եմ, որ հիմա ձեր սիրտն էլ է հանգիստ, ինչպես և իմը»,- գրել է Տաթև Ասատրյանը՝ հայտնելով իր բարեգործական քայլի մասին։
Փոքրիկ Նժդեհը հանրությանը հայտնի դարձավ «Ես կամ» նախագծից։
Ավելի վաղ նա տատիկի հետ բնակվում էր Էջմիածնի հանրակացարաններից մեկում։
Տաթև Ասատրյանը դեռևս 2023 թվականից այցելում էր Նժդեհին, նվերներ էր տանում, կազմակերպում նրա ժամանցը և տարբեր կերպ աջակցում նրան։
Նույն թվականին երգչուհին նաև մկրտել էր փոքրիկին։
Տեսանյութը ստորև․


