Մամուլ

Զոհված 23-ամյա Բորիս Կարախանյանը Մեծ Շեն գյուղից էր. հայրը զոհվել էր 2016 թվականի արցախյան պատերազմում (ֆոտո)

Զոհված 23-ամյա Բորիս Կարախանյանը Մեծ Շեն գյուղից էր. հայրը զոհվել էր 2016 թվականի արցախյան պատերազմում (ֆոտո)

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ՝ Վարդենիսի ուղղությամբ հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 23-ամյա Բորիս Կարախանյանը: 

News.am-ի հետ զրույցում  Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանն ասաց, որ Բորիսի ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո էր տեղափոխվել Հրազդան Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից:

Բորիսն ու եղբայրը Հայաստանի զինված ուժերում անցել էին պայմանագրային ծառայության, քույրն Արցախում է ամուսնացած, իսկ նրանց հայրը զոհվել էր 2016 թվականին արցախյան պատերազմի ժամանակ:

boris karakhanyan

Բորիսը Արցախում ծառայել է Քարվաճառի զորամասերից մեկում, իսկ Քարվաճառը հանձնելուց հետո տեղափոխվել էր Վարդենիսի զորամաս:

Բորիս Կարախանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր Հրազդանի Կոճոռի զինվորական պանթեոնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Կիսվել նյութով