Մամուլ

Ովքեր են եկել Փելոսիի հետ Հայաստան

Ովքեր են եկել Փելոսիի հետ Հայաստան

Քիչ առաջ հայտնել էինք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում։

Պատվիրակության կազմում ընդգրկված են դեմոկրատ գործիչներ Ֆրենք Փալոնեն, հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն, Ջեքի Սփիերը, որոնք Հայաստանի շահերի համար երկար տարիներ ի վեր գործունեություն ծավալող գործիչներ են։

Փելոսիի հետ Հայաստան է ժամանել իր ամուսինը։

pelosi

Նենսի Փելոսիին դիմավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրան դիմավորել է նաև ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Դիմավորողների ցանկում են եղել նաև Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Կոնջորյանը, Էդուարդ Աղաջանյանը։ Ավելի ուշ ԱՄՆ դեսպանատունը լուսանկարներ է հրապարակել։

alen simonyan nensi
Կիսվել նյութով