Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել քաղաքականությունից

Քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը որոշել է զբաղվել իրավաբանությամբ`թողնելով քաղաքականությունը, այս մասին նա իր ֆեյսբուքյան ընկերներին տեղեկացրել է իր պաշտոնական էջով.

«Հարգելի հայրենակիցներ, Ողջունում եմ Ձեզ իմ կողմից ղեկավարվող փաստաբանական գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Փաստաբանական գրասենյակը քաղաքացիաիրավական, վարչական և քրեական իրավահարաբերությունների ոլորտներում մատուցում է իրավաբանական ծառայություններ, որոնք ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը»:

Նա նաև տվել է տվյալներ, որպեսզի քաղաքացիները կարողանան կապվել նրա հետ:

Կիսվել նյութով