ՄամուլՏեսանյութ

«ՊՆ-ի անունը թող փոխեն, դնեն «Պապիկյան Beauty սալոն»». Կարեն Արայան

Այսօր կայացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։

Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար Կարեն Արայանի հետ, որն անդրադարձել է բանակի ներկայիս վիճակին, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և ընդդիմադիր գործիչների կալանավորումներին։

«Էս իշխանություններից՝ ամենաապազգային, ամենաապօրինի, ամենաանտրամաբանական, որ տուժողին ներկայացնեն որպես հանցագործ, որ ազգայինը ներկայացնեն ապազգային, որ հայ մարդու զայրույթը ներկայացնեն ծայրահեղականություն, ի՞նչ ակնկալիք պիտի ունենամ նման կույտից։

Էսօր մեր առաջին հարցազրույցի ժամանակ խոսքը միայն Գագիկ Ծառուկյանի մասին էր։ Կալանավորված է նաև Արթուր Այվազյանը՝ Մանախը, Արթուր Դանիելյանը, ադեկվատները։ Մարդ արդեն չգիտի՝ ում հետևից գնա, ոնց աջակցի, ում աջակցի։

Հայրենիքի համար պայքարը վերածվել է անհատներին կալանքից դուրս բերելու պահանջի։ Սա նորմալ չէ, սա ժողովրդավարություն չի, սա կոնկրետ ռեպրեսիաներ են, ուրիշ անուն սրան տալ չի կարելի»,- ասել է Կարեն Արայանը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում