ԱշխարհԺամանց

Այսօր թեյի միջազգային օրն է․ Անհավանական փաստեր թեյի մասին, որոնք կհետաքրքրեն ձեզ

Այսօր թեյի և թեյասերների միջազգային օրն է: Մի շարք երկրներում` Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում համարվում է արարողակարգային միջոցառում: Պարզվում է, որ այսօր աշխարհում կան բազում մասնագիտացված դպրոցներ, որտեղ սովորեցնում են`ինչպես պատրաստել թեյ և ինչպես մատուցել այն:

Ըստ լեգենդի, թեյը ստեղծվել է 2737 թվականին՝ մեր թվարկությունից առաջ, Չինաստանում: Bavnews.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր թեյի մասին, որոնց մասին քչերը գիտեն:

1.Եվրոպական մի շարք երրներոմ մարդիկ ուշ հասկացան, որ թեյը կարելի է եփել: Սկզբնական շրջանում նրանք թեյից աղցաններ էին պատրաստում:

2.Բրիտանիայում մարդիկ թեյը խմում են կաթով, իսկ լիմոնի ավանդույթը ձևավորվել է Ռուսաստանում:

3.Լեհաստանում տարիներ շարունակ թեյը ասոցացվել է բժշկության հետ, բնակիչները համարել են, որ այն կարող է բուժել անգամ ամենից դժվար բուժվող հիվանդությունները:

4.Թեյը իր մեջ պաունակում է ավելի շատ կոֆեին, քան սուրճը:

5.Տարիներ շարունակ թեյի մեջ շաքարի փոխարեն աղ և սև պղպեղ են գցել: Այսօր էլ շատ երկրներում թեյը խմամում են պղպեղով:

6.Ըստ փորձգետների՝ թեյը երկարացնում է կյանքը, քանի որ պարունակում է բազում վիտամիններ և օգտկար հավելանյութեր:

7. Թեյի ավանդական փաթեթավորումը եղել է 1904 թվականին:

8.Քչերը կպատկերացնեն, որ աշխարհում ամեն օր խմում են 3 մլրդ բաժակ թեյ:

9.Ֆրանսիայում թեյը օգտագործվել է որպես թանկարժեք ծխախոտ: Այն օգտագործել են սուրճի հետ, իսկ հետո մնացած մոխիրը օգտագործել են ատամների սպիտակեցման համար:

10.Թեյը համարվում է թանկարժեք հաճույք։ 2005 թվականին աճուրդի ժամանակ թեյի 100 գրամը վաճառվել է 7000 դոլարով:

Ահա այքանն էին մեր հետաքրքիր փաստերը, իսկ ձեզ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր թեյի ընկերակցությամբ:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում