Աշխարհ

Դեկտեմբերի 15-ը նշվում է որպես պատերազմական իրավիճակներում զոհված լրագրողների հիշատակի օր

1991 թվականից Ռուսաստանի Դաշնությունում դեկտեմբերի 15-ը նշվում է որպես պատերազմական իրավիճակներում զոհված լրագրողների հիշատակի համար: Ըստ նրանց, լրագրությունը համարվում է ամենից վտանգավոր և պատասխանատու մասնագիտություններից մեկն աշխարհում:

Վերջին տարիներին ավելանում է այն լրագրողների թիվը, ովքեր զոհվել են մասնագիտական գործունեություն իրականացնելիս: Լրագրողների աշխատանքի, նրանց գործունեության անվտանգության և այլ հարցերի մասին պատմել է CNN հեռուստաընկերության թղթակից ազգությամբ վրացի Լրագրող Թեմո Կիգուրաձեն, ով մասնագիտական գործունեություն է իրականացրել Սիրիայում, Աֆխանստանում, Հայաաստանում քառօրյա պետերազմի օրերին և կրակոցի պատճառով կորցրել է ոտքը.

«Լրագրությունը համարվում է ամենից վտանգավոր մասնագիտություններից մեկը, այն պահանջում է զգոնություն և պատասխանատվության բարձր զգացում: Կան մի շարք կանոններ, որոնք պետք է պահի ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողը»:

Տաք և ճիշտ ընտրված հագուստ, երկու հեռախոս, գումար, քարտեզ և այլ բազում պարագաներ են անհրաժեշտ ռազմաճակատ մեկնելիս.

«Պետք է հիշել, որ լրագրողը չպետք է զենք կրի, եթե կրեց, պարտավոր է կրակել`դառնալով պատերազմի մասնակից: Այդ դեպքում նրան չի կարող պաշտպանել որևէ միջազգային կազմակերպություն: Նա պետք է ունենա անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բացի զենքից: Ճիշտ կլինի, եթե լրագրողը ունենա գումար, ծխախոտ, քարտեզ, հավելյալ տեխնիկա»:

Բացի մասնագիտական պատրաստվածությունից, լրագրողը նաև հոգեբանորեն պետք է պատաստ լինի գնալ մարտական գոտի.

«Լրագրողը պիտի իմանա`ինչպես պահի իրեն ռազմադաշտում, կրի համապատասխան հագուստ, եթե բռնել են չպետք է փախչի, մահ տեսնելիս՝ չկորցնի իրեն»:

Լրագրողը, ով որոշել է գնալ մարտի դաշտ, պետք է իմանա նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնները և մի քանի ինքնապաշտպանական հնարքներ։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում