ՄամուլՏեսանյութ

Զախարովան իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան

Զախարովան իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան

Ես չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ես Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը իմ զրուցակիցը լինել չի կարող.  ՌԴ նախագահն է իմ զրուցակիցը եւ ՌԴ վարչապետը: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին:

«Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի եւ բարեկամ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքը պետք է պարզապես իմ ասածն ականջին օղ անի»,-հավելեց Փաշինյանը:

Նշենք, որ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել էր ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը հեռացել կամ հեռանում է Հայաստանից: Նա նշել է, որ ՀԱՊԿ գործունեությունը համարում է շատ արդյունավետ եւ այդ առումով իրեն շատ լավ դրսեւորած, սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները:

«Ես չեմ հասկանում, թե տեխնիկապես ինչպես են այդ ամենը պատկերացնում, եւ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Եթե սա խոսքի ձեւ է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։

Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ն դուրս գալ Հայաստանից․․․մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», – նկատել է Զախարովան։

Կիսվել էջում