ՄամուլՏեսանյութ

Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն` կով չի. Նիկոլ Փաշինյան

Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն` կով չի. Նիկոլ Փաշինյան

Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2018-ին այդ թեմայով մի քննարկում է ունեցել ՀՀ-ում գործունեություն ծավալող ամենահեղինակավոր գյուղոլորտի ընկերության հետ, եւ իրեն ասել են, որ գոմեր տաքացնելու կարիք չկա:

«Մենք քննարկում էինք խելացի անասնագոմերի ծրագիրը եւ երբ ես բարձրացրեցի հարցը, թե գոմերի տաքացման խնդիրը ոնց է լուծվելու, փորձագետներն ասացին՝ գոմերի ի՞նչ տաքացման թեմա:

Աշխարհում որտեղ կա կով, որը բնական միջավայրից չի սատկում, գոմ տաքացնել հասկացություն գոյություն չունի՝ լինի հյուսիսում, թե հարավում: 21-րդ դարում աշխարհում չկա որեւէ անասնագոմ, որը տաքացվում է:

Սա ես երաշխավորում եմ հղում անելով մասնագետներին: Մասնագետներն ասել են՝ ամոթ է, անասնագոմը չեն տաքացնում: Խոշոր եղջերավոր անասունների տաքությունը բավարար է, որ իրենք իրենց տաքացնեն»,-ասաց վարչապետը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում