ԱշխարհՄամուլ

Երկրաշարժը գրանցվել է Վրաստանում՝ 6,2 բալ

Երկրաշարժը գրանցվել է Վրաստանում՝ 6,2 բալ

Երկրաշարժն այսօր ժամը 22:26-ին զգացել են Թբիլիսիի բնակիչները, գրում է Սպուտնիկ Грузия-ն։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ (Սամցխե-Ջավախքի շրջան), Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

erkrasharj 4

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) շրջաններում։ Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ։

Նշենք, որ Հայաստանում այն նույնպես զգացվել է: Դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, սակայն քաղաքացիները այդ ամենի վերաբերյալ գրառումներ են կատարել։

Այդ մասին հրապարակումներ են անում տարբեր վարչական շրջանների բնակիչներ: Պաշտոնական տեղեկատվություն կհայտնենք քիչ անց:

Կիսվել նյութով