Մամուլ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունը՝ Հայաստանում գրանցված երկրաշարժի մասին

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունը՝ Հայաստանում գրանցված երկրաշարժի մասին

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

erkrasharj

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Քիչ առաջ հայտնել էին, որ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ (Սամցխե-Ջավախքի շրջան), Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա։

Կիսվել էջում