ԺամանցԱշխարհ

Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ

Երգչուհի Ժասմինի ավագ որդին՝ 26-ամյա Միխայիլ Սեմենդուևն ամուսնացել է գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ։ Հարսանեկան տոնակատարությունն անցկացվել է մեծ մասշտաբով՝ Նիկոլայ Բասկովին հրավիրելով, որպես թամադա։

Հարսանիքի հյուրերն էին բազմաթիվ հայտնիներ՝ երգչուհի Վալերիան, պրոդյուսեր Ջոզեֆ Պրիգոժինը, Նելլի Կոբզոնը, Ալեքսանդր Բույնովը, Ֆիլիպ Կիրկորովը:

Հարսանիքը կայացել է Մոսկվայի կենտրոնում գտնվող շքեղ հանդիսությունների սրահում։

jasmin eva

Ավելի վաղ երգչուհի Ժասմինը որդու խնամիության լուսանկարի տակ բաժանորդներին բացատրել էր, որ իր 26-ամյա որդու ընտրյալը՝ Եվա Խաչատուրյանը, նույնպես ազգությամբ հրեա է, ուստի նրանց երեխաները կշարունակեն էթնիկ դինաստիան։

Վալերիային շատ է դուր եկել հարսանեկան արարողությունը։ «Մեր երեխաները հասակակիցներ են։ Իսկ հիմա իրենք իրենց ընտանիքներն են ստեղծում, սա է կյանքի ընթացքը։ Եվ դա հիանալի է»,-նշել է նա:

eva khachaturyan

Խաչատուրյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ Աղջիկը հաջողության է հասել գեղասահքի ոլորտում։ Այժմ նա Մոսկվայում աշխատում է որպես լրագրող եւ սովորում է Օստանկինոյի կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում։

Կիսվել էջում