ԱշխարհՄամուլ

Ես Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չեմ տեսնում․ Էրդողան

Ես Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չեմ տեսնում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայից Անկարա վերադառնալիս զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Բազմաթիվ այլ հարցերի շարքում նա պատասխանել է նաև ՀՀ վարչապետ հետ հանդիպմանը և «Զանգեզուրի միջանցքի» թեման վերաբերող հարցին:

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

pashinyan erdogan

«Մենք նեղ կազմով հանդիպում ենք անցկացրել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությամբ։

Մենք նաև հանդիպում ենք անցկացրել պատվիրակությունների մասնակցությամբ։ Ես Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է Էրդողանը։

Կիսվել էջում