ՄամուլՏեսանյութ

Արթուր Ղազինյանը հայտնել է նոր շարժման մեկնարկի մասին

Արթուր Ղազինյանը հայտնել է նոր շարժման մեկնարկի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նոր շարժման՝ «Համահայկական կոնսիլիումի» մեկնարկի մասին։

Ղազինյանի խոսքով՝ կառույցը իրավանբանորեն դեռ գրանցված չէ, բայց փաստացի գործում է արդեն երկու ամիս։

Ղազինյանը շեշտել է, որ նախագծի շրջանակներում պետք է ձևակերպեն հստակ առաջարկ՝ երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու համար․ «Իշխանափոխությունը նպատակ չէ, դա միջոց է, որով պետք է հնարավոր լինի լուծել շատ ավելի կարևոր խնդիր։

Արթուր Ղազինյան

Մենք դեռ կարևոր խնդիրը չենք հստակեցրել, դեռ չենք ասել՝ ինչ ենք պատրաստվում անել, և որն է մեր առաջարկը, ու առաջարկի հետևանքով արդյո՞ք իշխանությունը կփոխվի»։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում