ՄամուլՏեսանյութ

ԵՊՀ-ի դալանում կատարված կողոպուտը բեմադրված է եղել

ԵՊՀ-ի դալանում կատարված կողոպուտը բեմադրված է եղել

Մի շարք լրատվամիջոցներ օրերս ակտիվորեն տարածել են մի «լուր»-տեսանյութ՝ ինչպես են ԵՊՀ-ի տարածքում 3 հոգի փորձում կողոպտել ուսանողուհու, և այդ փորձը կանխում է ոմն սուպերմեն-մոտոցիկլիստ, իսկ քիչ հեռվում անտարբեր մեկը տեսանկարահանում է այդ ամենը։

ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից ի պատասխան այս ամենի, հայտնում են, որ անգամ չիմանալով իսկությունը, մի քանի վայրկյանանոց կադրերը վերլուծելով՝ կարելի է հասկանալ, որ տեղի ունեցածը բեմադրություն է։

ԵՊՀ-ն ներկայացնում է լուսանկարներ, որոնք քողազերծում են «փրկություն օպերացիան»:

motociklavar

«Ինչպես տեսնում եք՝ տեսանյութի հերոսները նախ հավաքվում են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց (ի դեպ նրանք 10 հոգի են եղել, քանի որ հավելյալ ուժեր էին անհրաժեշտ՝ գուցե մոտոցիկլը շրջելու համար), որտեղից շարժվում են դեպի նկարահանման վայր։

Նրանց մոտենում է ԵՊՀ անվտանգության աշխատակիցը և արգելում մոտոցիկլով մուտք գործել ԵՊՀ տարածք։ Այնուհետև ստեղծագործական թիմը ստանում է թույլտվություն՝ ասելով, որ իրենք «Շարմ հոլդինգի» դերասաններ են և պետք է կարճ հոլովակ նկարահանեն։

«Արդյունքը» արդեն շատերդ տեսել եք։ Թե ի՞նչ միտումով է կատարվել այս ամենը, չենք կարող ասել, սակայն փաստ է, որ լրատվական ռեսուրսներից և ոչ մեկը չի դիմել մեզ` ճշմարտությունն իմանալու համար: Դե իսկ բուն նպատակը կարող են ներկայացնել միայն մտահղացման հեղինակները»,-նշվում է մայր բուհի հաղորդագրության մեջ:

Կիսվել էջում