ՄամուլՏեսանյութ

Աղջկա քթից արյուն է գալիս, տղաները սթրեսի մեջ են. Անին ցույց է տվել վնասվածքները

Շաքի ներխուժած ադրբեջանցու հարձակումից տուժած Անի Ավետիսյանի առողջական վիճակը դեռ չի կարգավորվում:

Թոքերում կուտակված ջրի պատճառով՝ բժիշկները հետաձգում են կնոջ ազդրի երրորդ վիրահատությունը: Անիի խոսքով՝ դեռ ունի անտանելի ցավեր, գիշերները քնել չի կարողանում:  

Ավելի վաղ հայտնել էինք՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում