Զառա Արամյանի որդին անակնկալ առաջարկություն է արել սիրելիին
Հաղորդավարուհի և դերասանուհի Զառա Արամյանի որդին՝ Գուրգեն Գասպարյանը, սիրելիին անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել։
Այդ մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է Գուրգենի քույրը՝ դերասանուհի Էլեն Գասպարյանը։
Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է գեղեցիկ պահից լուսանկարներ և կից գրել.
«Գուրգենս էլ գտավ իր սիրուն սերը։ Սիրում եմ ձեզ և ուզում եմ, որ լինեք անսահման երջանիկ»։
Էլեն Գասպարյանը շնորհավորել է եղբորը և նրա սիրելիին՝ մաղթելով նրանց անսահման երջանկություն։
Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին և առաջարկում դիտել զույգի համար այս կարևոր ու հիշարժան օրվա գեղեցիկ կադրերը։
Տեսանյութը ստորև․


