ՄամուլՏեսանյութ

Փորձել են կողոպտել երիտասարդ աղջկան․ այն կանխվել է մոտոցիկլավարի շնորհիվ (Տեսանյութ)

Փորձել են կողոպտել երիտասարդ աղջկան․ այն կանխվել է մոտոցիկլավարի շնորհիվ (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Միավորված ազգերի կազմակեպությունը վերջերս զեկույց է հրապարակել, նշելով աշխարհում ամենաանվտանգ երկրների ցանկը։ Հայաստանը ներառված էր ամենաանվտանգ երկրների ցանկում։

Մինչդեռ այսօր, ապրիլի 1-ին, մայրաքաղաքի սրտում, Երևանի պետական համալսարանի տարածքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 08։25-ի սահմաններում դեռևս ինքնությունները չպարզված 3 անձ ԵՊՀ-ի տարածքում, ժողովրդին հայտնի՝ «համալսարանի դալանի» մեջ փորձել են կողոպտել նույն բուհի ուսանողուհի Պ․Հ․-ին։

Թե ինչու էին 3 ճիվաղները նման քայլի դիմել, պարզ կլինի երբ նրանք հայտնաբերվեն։ Բարեբախտաբար՝ այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել կողոպտվողին անծանոթ մոտոցիկլիստը, ով կարողացել է մի քանի քոթակ տալ կողոպտիչներին, ովքեր էլ ճողոպրել են։

koxoput dalan

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում՝ այդ ամենը նկարահանած քաղաքացին, ով խնդրել է որպեսզի իր ինքնությունը գաղտնի մնա, ասում էր․

«Էս ու՞ր ենք հասել․ Երևանի կենտրոնում ստահակները նման ոտնձգություններ կատարեն։ Էդ 3-ը, երևի, փոքր ժամանակ ուղեղի հետ խնդիրներ են ունեցել։ Այ եթե դրանց ծնողները ժամանակին ծնողական մի քանի ճլոթի տային, էսօր էս դեպքը չէր լինի։

Բայց լավ էր, չգիտես որտեղից՝ այդ պահին մի մոտոցիկլավար էր անցնում, ու աղջկա օգնության կանչերին նա արձագանքեց։

Ըտենց բան մենակ կինոյում կարայիր տեսնեիր։  Ափսոս՝ էդ աղջկան օգնության ձեռք մեկնած մոտոցիկլավարի դեմքը չտեսանք։

Մեր հայկական սիրված հայտնի ֆիլմի՝ «Հարսնացուն հյուսիսից», դրվագն էր լրիվ, որ սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը Մուրադին ասում էր՝ «չճանաչեցի, գլխին բան կար»։

Հիմա ուզում ենք հավատանք, որ ոստիկանությունը կհայտնաբերի այդ 3 ճիվաղներին, ովքեր օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով